Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման արձանագրության վավերացման հարցը

ԱԺ-ն քննարկեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման 
արձանագրության վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ներկայացրեց հարակից զեկուցող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Որևէ մտահոգություն, հարց չի մնացել, հանձնաժողովում միաձայն դրական եզրակացության ենք արժանացրել»,-ասաց Թունյանը:

Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի` անշարժ և շարժական գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն:

Սերգեյ Բագրատյանը նշեց` բազմաթիվ գործարարներ դիմում են այն հարցով, որ ԱՊՀ տարածքում գործունեություն ծավալելու ընթացքում հաճախ հաշիվ-ապրանքագրերը գրվում են ավելացված արժեքի հարկը ներառյալ: Դա խնդիր է առաջացնում, քանի որ այդ նույն ապրանքը ՀՀ ներկրելիս ներկրողը կրկին վճարում է ԱԱՀ, ստացվում է կրկնակի հարկում: Նա հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, արդյոք, որ օրենքի ընդունումն օգնի խուսափել նման կարգի թյուրիմացություններից:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց` արձանագրության նախաբանում հղում է արվում նաև կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերին: Այս արձանագրությամբ փոխանակվելու են այնպիսի տեղեկատվություններ, որոնք վերաբերվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտներին և գույքին: Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը և այս արձանագրությունը կարգավորում են այն հարաբերությունները, որոնք ուղղված են ուղղակի հարկերին և  գույքին, անուղղակի հարկերի` այդ թվում ԱԱՀ-ի հետ կապված խնդիրները թե այս արձանագրությունը, թե կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը չեն բացառում»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]