Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ հաշվարկելու օրինագիծը  

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ 
հաշվարկելու օրինագիծը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ստացավ 113 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը:

Մանուկյանը շեշտել էր՝ այն բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Պատգամավորներն առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ  այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am