Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփն ԱՄՆ-ի նախագահներից առաջինը կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին

Թրամփն ԱՄՆ-ի նախագահներից առաջինը կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը կմասնակցի աբորտի հակառակորդների հանրահավաքին: Այդ մասին հունվարի 22-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն ուրբաթ օրը կմասնակցի «Երթ հանուն կյանքի՛» հանրահավաքին»,- գրել Է նա:

Սպիտակ տան ղեկավարն ինքը նույնպես Twitter-ի իր Էջում զետեղել Է երթի կազմակերպիչների հաղորդագրությունը եւ այն մեկնաբանել «Կտեսնվենք ուբաթ օրը» բառերով: Ամերիկայում աբորտի իրավունքն ակտիվորեն վիճարկվում Է եկեղեցու եւ հասարակության պահպանողական խավերի կողմից: Աջ քաղաքական գործիչները հույս ունեն հասնել 1973 թվականին Գերագույն դատարանի կողմից «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով ընդունված վճռի վերանայման, որը հաստատել Է հղիության ընդհատման՝ կանանց իրավունքը: Աբորտներ անող բժիշկներն ու կլինիկաները պարբերաբար ենթարկվում են պիկետավորման, սպառնալիքների, իսկ երբեմն Էլ ուղղակի հարձակումների: Վաշինգտոնում ամեն տարի հունվարին տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որոնք հավաքում են հարյուր հազարավոր մասնակիցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]