1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին 
թոշակից չզրկելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈՒՆՎԱՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց  111 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով:

  Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա, մասնավորապես, նշել էր՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]