Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում  

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսրայելական Թել-Ավիվում մեկնարկող մրցաշարի առաջին գոտեմարտում Կարապետյանն ուժերը կչափի չեխ Յակոբ Ջեկմինեկի հետ: Այս մրցաշարը վարկանիշային միավորներ է տալիս Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստների քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և կհրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Այս պահի դրությամբ Ֆերդինանդ Կարապետյանը վարկանիշային աղյուսակում 32-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]