Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը 33 միավոր է վաստակել ֆրանսիական ակումբի կազմում  

Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը 33 միավոր է վաստակել ֆրանսիական ակումբի կազմում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը հաջող է հանդես գալիս Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի բասկետբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի 19-րդ տուրում Մկրտչյանի «Ռուան» ակումբը մրցեց «Ադա Բլուա» թիմի հետ և գերազանցեց 85:83 հաշվով:  Սփայթը խաղադաշտում անցկացրեց 26 րոպե, վաստակեց 33 միավոր, 2 անգամ օղակից անդրադարձող գնդակին:

Սփայթ-Մկրտչյանը ֆրանսիական թիմ է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին: Բասկետբոլիստն ավելի վաղ հանդես էր գալիս Ֆինլանդիայում, ինչպես նաև թուրքական «Ստամբուլ ԲԲ» ակումբում: Անդրե Սփայթ-Մկրտչյանի մայր հայ է: Բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]