«Բարսելոնա»-ն դժվարին խաղից հետո դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ փուլ
00:06, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարեց «Բարսելոնա»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական թիմի մրցակիցը իսպանական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իբիցա»-ն էր: Մեկնարկից 9 րոպե անց «Իբիցա»-ն առաջ անցավ հաշվի մեջ և «Բարսելոնա»-ին միայն երկրորդ կեսում մեծ դժվարությամբ հետ բերեց կորցրածը: Նախ 70-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Անտուան Գրիզմանը և նույն Գրիզմանը ավելացված րոպեին դարձավ դուբլի հեղինակ` հաղթանակ պարգևրելով «Բարսելոնա»-ին:
«Կապտանռնագույնները» դուրս եկան 1/8 եզրափակիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում