Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2020-ին կկոնսերվացվի Շուշիի բերդի երեք աշտարակը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 2020-ին կկոնսերվացվի Շուշիի բերդի երեք 
աշտարակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ, մշակութային միջոցառումների առատության և բազմազանության տեսակետից 2019 թվականն առանձնանում է նախորդներից, և «գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, մշակութային ինքնության վերարտադրությանը, ինչպես նաև մշակութային կրթության ապահովման, ստեղծագործական երիտասարդ, կարող ուժերի բացահայտմանը»:

Գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին: 2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 46.7 տոկոսով: Ճանաչողական այցի շրջանակում Արցախում են գտնվել ավելի քան կես միլիոն հետևորդ ունեցող ամերիկացի հայտնի բլոգեր Դավիդ Հոֆֆմանը և չինացի տուրօպերատոր, բլոգեր Մեգի Ուոնգը, ովքեր բազմաթիվ հոդվածներ, տեսահոլովակներ և լուսանկարներ են հրապարակել` ընդգծելով Արցախի զբոսաշրջության գավչությունը:
Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հաճելի լուրեր է հաղորդել: Արցախի ազգային նվագարանների կոլեկտիվին շնորհվել է պետական համույթի կարգավիճակ և այս տարի այն ընդլայնված կազմով կիրականացնի իր գործունեությունը: Ամռանն ակնկալվում է կամավորականների միջազգային հավաքի անցկացումը Արցախում: 2020-ին կկոնսերվացվեն Շուշիի բերդի երեք աշտարակները, ինչպես նաև աշխատանքներ կտարվեն բերդաքաղաքի` վթարային վիճակում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ: Լ. Հովհաննիսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:








Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]