Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 51 ընտանիքի բնակելի տարածքներ կնվիրվեն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 51 ընտանիքի բնակելի տարածքներ 
կնվիրվեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ով թվագրված մի որոշում կա, որ վերաբերում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգին: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռ 2018 թ. առաջին եռամսյակում այս որոշումում լրացումների ու փոփոխությունների առաջարկ էր ներկայացրել, որում նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկը բաղկացած էր 214 բնակելի տարածքից:

Կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտեի տեղեկությունների հիմամբ  նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց, սակայն, 106 բնակելի տարածք, որոնց վերաբերյալ կառավարությունը որոշում ընդունեց 2019 թ.  հուլիսին: 8 բնակելի տարածքների բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները:

Հետո այս 100-ի գործն էլ ընթացք ստացավ, բայց մնացին 56-ը: 56 բնակելի տարածք, որոնք կնվիրաբերվեն…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]