Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Դանիայի Thor Masters մրցաշարում

Ուկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Դանիայի Thor Masters մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Դանիայի Thor Masters մրցաշարում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Հունվարի 17-18-ը Դանիայում (Նյուքյոբինգ Ֆալստեր) անցկացվել է 18-րդ Thor Masters հունահռոմեական ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարը:

Մրցելույթների արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել Կորյուն Սահրադյանը (55 կգ), իսկ 60 կգ քաշային կարգում Ժորա Աբովյանը նվաճել է արծաթե մեդալ:

Ըստ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության հաղորդման՝ մեդալների մրցաշարային աղյուսակում Ուկրաինայի ներկայացուցիչները նվաճել են չորս մեդալներ՝ զբաղեցնելով երկրորդ թիմային տեղը Դանիայի մրցումներում:

Բարձր նվաճումների համար մարզիկներին պարգևատրելը, խոստումնալից երիտասարդներին նյութական օգնություն ցուցաբերելը և աջակցելը, Ուկրաինայի հայերի միության անփոփոխ ավանդույթներն են: 2019-ի եզրափակիչ համաժողովում Սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Վարդանյանը անձամբ հանձնեց Ուկրաինայի հայերի միության պարգևը Ժորա Աբովյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]