Զելենսկին հայտարարել է Դոնբասում պատերազմը «վաղը» դադարեցնելու հնարավորության մասին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում կրակն ամբողջությամբ դադարեցնել չի հաջողվել, սակայն հավատում է, որ եթե կողմերը ցանկանան ավարտել հակամարտությունը, ապա այն կավարտվի վաղը:
«Մենք դեռևս չենք կարողացել լիարժեք դադարեցնել կրակը և կորցնել մեր ուկրաինացիներին: Սակայն ես հավատում եմ լույսին, բայց չեմ ցանկանում կարծել, որ այդ լույսը թունելի վերջում է...: Ես վստահ եմ, որ եթե կողմերը ցանկանան դադարեցնել պատերազմը, այն կավարտվի վաղը, որովհետև Ուկրաինան պաշտպանում է իր հողերը, պատերազմը մեր տարածքում չէ, բայց մենք մեր ուղեղում հասկանում ենք, որ պատրաստ ենք այն դադարեցնել այսօր»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Զելենսկին՝ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում:
Պատերազմը Դոնբասում սկսվել է 2014 թվականից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում