Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բերման են ենթարկել բնակարանից գողացած ոսկեղենը գրավադրած տղամարդուն

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բերման են ենթարկել բնակարանից գողացած 
ոսկեղենը գրավադրած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել բնակարանից գողացած ոսկեղենը գրավադրած տղամարդուն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունվարի 19-ին հաղորդում է ստացվել, որ Մելիքյան փողոցի բնակարաններից մեկից գողություն է արվել։ Տանտիրոջն անհայտ հանգամանքներում հափշտակել էին ոսկյա զարդեր ու ժամացույց։ Դեպքի առթիվ տարախծքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը ևս օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ գողացված զարդերը գրավադրվել են մայրաքաղաքի տարբեր գրավատներում։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]