Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանաչ տնտեսությունից մինչև տեխնոլոգիական ծրագրեր. Հայաստանը կհրավիրի ԵՄ ներդրողների ուշադրությունը

Կանաչ տնտեսությունից մինչև տեխնոլոգիական ծրագրեր. Հայաստանը կհրավիրի ԵՄ 
ներդրողների ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներդրումների ներգրավման առումով Հայաստանի տնտեսական կյանքում վերջին 1.5 տարում տեղի ունեցած կարևորագույն փոփոխությունն է համարում ծրագրեր իրականացնելու ազատ հնարավորությունը: Հայաստանը պատրաստվում է Եվրոպական միություն-Հայաստան ներդրումային համաժողովի շրջանակում ԵՄ ներդրումային ողջ պոտենցիալի ուշադրությունը հրավիրել կայուն զարգացում ապահովող ոլորտներում առկա ծրագրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջին անգամ է, որ պետք է իրականացվի Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափով ներդրումային համաժողով: Մենք որոշել էինք այս համաժողովը պայմանականորեն անվանել «Կանաչ տնտեսություն և ներառական զարգացում». խորագիրը հուշում է, թե ինչ հարցերի  պետք է առավելապես ուշադրություն դարձնենք, որպեսզի Հայաստանում առաջիկա տնտեսական զարգացումները լինեն հատկապես ներառական և ուղղված լինեն այնպիսի ոլորտների, որոնք երկարաժամկետ կայուն զարգացում են երաշխավորում։ Նպատակն այն է, որ Եվրոպական միության ողջ ներդրումային պոտենցիալի ուշադրությունը հրավիրենք Հայաստանում առկա զարգացման հեռանկար ունեցող ծրագրերի ուղղությամբ: Կարծում ենք, որ պետք է լինեն հատկապես կանաչ տնտեսական պոտենցիալի զարգացման հետ կապված հարցերը, բարձր տեխնոլոգիական ոլորտում եղած ծրագրերը և ներառեն ենթակառուցվածքները»,-ասաց Խաչատրյանը:

Հունվարի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացել է Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մասնակիցները կենտրոնացել են այն օրակարգի շուրջ, որը պետք է ձևավորի աշնանը կայանալիք համաժողովի բովանդակությունը: Նախարարը նշեց՝ առաջիկա շաբաթում կհաղորդակցվեն նաև մասնավոր հատվածի հետ: Թվարկած ուղղություններից բացի, չպետք է բաց թողնել որևէ կարևոր հարց, ծրագիր, որը կարող է ուշադրության առարկա դառնալ, ներառվել առաջարկությունների փաթեթում:

Անդրադառնալով եվրոպացի ներդրողների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությանը՝ նա նկատեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը կլինի այնքան, որքան Հայաստանը կկարողանա ճիշտ ներկայացնել իր հնարավորությունները: Անդրադառնալով հարցին, թե վերջին 1.5 տարում ինչ է փոխվել Հայաստանում ներդրումային դաշտի առումով, որ պոտենցիալ ներդրողները գան ու ներդրում անեն՝ Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական կյանքում, ազատ մրցակցության և ծրագրեր իրականացնելու ազատ հնարավորությունն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]