Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը վտանգ է տեսնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի ստեղծման մեջ

Վարչապետը վտանգ է տեսնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների 
քննիչ հանձնաժողովի ստեղծման մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով խորհրդարանում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ իշխանության տարանջատման խախտման վտանգ է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանի հարցին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, ԱԺ նախագահն էլ հայտարարություն է արել հանձնաժողովի ստեղծման մասին, ինչն արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծությամբ եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև դա չի համապատասխանում այդպիսի հանձնաժողովի ձևավորումը ՀՀ Սահմանադրությանը: Երևանի ավագանու գործունեության կանոնակարգում ֆիքսված է քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը»,- ասաց Փաշինյանը:

Հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել, ինչը հանգեցրել է կազուսային իրավիճակի: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է հետագայի համար մեխանիզմներ մշակել այսպիսի իրավիճակի համար, իսկ մինչ այդ այլ ելք մտածել այս հարցում:

2019 թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։  Այս մասին հայտնել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  հավելելով, որ 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը հունվարի 21-ին խորհրդարանում ներկայացրեց ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «2019թ. նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, ինչպես օրինակ՝ շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն: Այդ ամենն ուսումնասիրելու նպատակով որոշվեց ստեղծել քննիչ հանձնաժողով, որը գլխավորելու եմ ես, անդամների թիվը սահմանվել է  11, իսկ հանձնաժողովը գործելու է  6 ամիս ժամկետով»,- ասաց Սամսոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]