Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարար ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2019 թվականը

Փրկարար ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2019 թվականը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 22-ին կայացավ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ծառայության կազմակերպման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ առաջնահերթություններից են կարգապահությունն և համազգեստի կրման կանոնների պահպանումը:

Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Ծառայության կազմակերպման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

1.Փրկարարական ծառայության կազմակերպմանն ուղղված պլանների, ծրագրերի, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի մշակում

  1. Ծառայության ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտում, աշխատակիցների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների դեպքերի վերաբերյալ ծառայողական քննությունների իրականացում
  2. Էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ներդրում

4.Կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծում, արդիականացում և դրա աշխատունակության ապահովում

  1. ԱԻՆ վարչական տարածքում պարեկային պահակային ծառայության իրականացում

6.Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարման գործընթացների հուսալի կապով ապահովում

7.Ժամանակակից ռադիոկապի համակարգի հիմնում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում

  1. Կապի, ինքնավար կառավարման համակարգերի կազմակերպում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում և այլն:


Ամփոփելով զեկույցը` Տ. Ավագյանը անդրադարձավ վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին և ներկայացրեց մի շարք առաջարկություններ:

Տ. Ավագյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և հույս հայտնեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ծառայության կազմակերպման և օպերատիվ կառավարման վարչությանների միավորման հետևանքով ձևավորված նոր վարչության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կլինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am