Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտնականներն ուղեղի աշխատանքը բարելավելու դյուրին միջոց են նշել

Գիտնականներն ուղեղի աշխատանքը բարելավելու դյուրին միջոց են նշել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել են սուրճի 30 սիրահարներ եւ 29 հոգի, որոնք կոֆեին չեն գործածում: Կամավորները կատարել են աերոբային վարժությունների մեկ ցիկլ կամ ընդունել են մեկ բաժնաչափ կոֆեին, որը համարժեք Է մեկ գավաթ սուճի: Դրանից հետո կատարվել են աշխատանքային հիշողության թեստեր, հիշողություն, որը մարդուն թույլ Է տալիս մտքում պահել տեղեկատվությունը, որով նա այդ պահին աշխատում Է: Պարզվել Է, որ արագ եւ կարճատեւ զբոսանքը նույնպիսի (կամ նույնիսկ ավելի մեծ) ազդեցություն Է գործում հիշողության վրա, քան կոֆեինը: Այդ արդյունքը միատեսակ Է եղել ինչպես սուրճ սիրողների, այնպես Էլ նրանց համար, ովքեր այն չեն ըմպել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]