1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը կարող Է դուրս գալ միջուկային գործարքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել Է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դա (իրանական գործի ուղարկումը ՄԱԿ-ի ԱԽ) տեղի ունենա, մենք կդիմենք վճռական միջոցների, որոնցից մեկը կարող Է դառնալ ԳՀՀԾ-ից գուրս գալը»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե Եվրոպան ԳՀՀԾ-ի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր հանձնառությունների իրականացմանը,-ասել Է Զարիֆը:-Իսկ եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք օրինական հիմքեր չունեն, ապա մենք շատ տարբերակներ ունենք պատասխանելու համար»: Զարիֆն ընդգծել Է, որ Թեհրանը մտադիր չԷ նոր քայլեր անել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Հունվարի 20-ին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Է, որ Թեհրանը հանձնառու Է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին եւ չհիմնավորված Է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]