Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Ալեն Սիմոնյանին

Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում Միրզոյանը չնշեց, թե ինչի համար է նախազգուշացումը:

«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի համաձայն նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի, թե ինչի համար»,- ասաց Միրզոյանը:

Հունվարի 22-ի նիստում Ազգային ժողովի նախագահը նախազգուշացում էր հայտարարել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցի քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթի ընթացքում զուգահեռ խոսելով ընդհատում էր պատգամավորին: «Եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք: Ինչ վերաբերում է ձեր մտքերին՝ խայտառակություն է, այս է, այն է: Ամեն ինչ շատ պարզ է, ուզում եք քննիչ հանձնաժողով, գնացեք խոսեք Դավիթ Խաժակյանի հետ»,- Մարուքյանին դիմելով՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ նախագահն ընդհատելով Ռուբինյանի ելույթը, նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին: «Պարոն Մարուքյան, պարոն Ռուբինյանն ուշադիր լսում էր ձեզ: Պարոն Մարուքյան, ձեր արածը հենց հիմա կոռեկտ չէր, նախազգուշացում է ձեզ հայտարարվում»,- նշել էր ԱԺ նախագահը: Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր նկատմամբ հայտարարված նախազգուշացումը միակողմանի է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am