Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր տիպի թոքաբորբը պաշտպանադիմակների պակասի Է հանգեցրել Պեկինի դեղատներում

Նոր տիպի թոքաբորբը պաշտպանադիմակների պակասի Է հանգեցրել Պեկինի դեղատներում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի բնակիչները դեղատներում, սուպերմարկետներում եւ հիվանդանոցներում ակտիվորեն պաշտպանադիմակներ են գնում Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման ֆոնին: Տոների (հունվարի 24-ից մինչեւ 30-ը) նախաշեմին շնչադիմակների պահանջարկն զգալիորեն գերազանցում Է առաջարկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

№95 տիպի շնչադիմակները (դիմակ մանր պինդ մասնիկներից պաշտպանվելու համար, որը հավաստագրված Է ԱՄՆ-ի Աշխատանքի պահպանության ազգային ինստիտուտի (NIOSH) կողմից) առանձնահատուկ պահանջարկ են վայելում բնակչության շրջանում: Սոցիալական ցանցերում եւ տեղական թերթերում դիմակն «առանձնապես արդյունավետ» են համարում նոր տիպի թոքաբորբով ախտահարումից: Ավելի վաղ Sina լրատվական պորտալը հայտնել Է, որ այդ շնչադիմակներից են օգտվում մայրաքաղաքի հիվանդանոցների բժիշկները:

Պեկինի գործարար շրջանի՝ Չաոյանի դեղատների եւ սուպերմարկետների մեծ մասում այդ տիպի շնչադիմակները բացակայում են: Անհնար Է դիմակը պատվիրել նաեւ Eleme առաքման առցանց համակարգի միջոցով: Քաղաքի փողոցներում ավելի ու ավելի շատ են պաշտպանադիմակներով մարդիկ. բացի №95-ից, քաղաքացիները կրում են միանգամյա թանզիֆե կապեր, օդի աղտոտումից պաշտպանության շնչադիմակներ, գործվածքե հասարակ դիմակներ:

Շնչադիմակներով մարդիկ զգալիորեն ավելի շատ են, քան սաստիկ ծխամշուշի օրերին, ըստ որում նրանց թիվն օրեցօր աճում Է. եթե հունվարի 20-ին Պեկինի մետրոյում ուղեւորների մոտ մեկ երրորդը երթեւեկում Էր շնչադիմակներով, ապա հունվարի 22-ին՝ դիմակներ են կրում գրեթե բոլորը: Դիմակների հետ մեկտեղ քաղաքացիները ձեռք են բերում պոլիվիտամինային կոմպլեքսներ, թաց անձեռոցիկներ, ձեռքերի համար հակամանրԷական դոնդողներ եւ հիգիենայի այլ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]