Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառուցվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը

Կառուցվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս քաղաքի բնակիչ, բարերար Վարդան Բուդոյանի միջոցներով վերականգնման վերջին փուլին է հասել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որն ավելի քան 100 տարի եղել է կիսակառույց վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից,  2020 թվականին նախատեսվում է զանգակատան օծման արարողությունը:
‹‹Զանգակատան կառուցումն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Այն մեծ պատիվ է ինձ համար, եւ այս քայլով ես իմ նվերը մատուցեցի Վարդենիսի եկեղեցուն եւ վարդենիսցուն: Հույս ունեմ, որ կառուցված զանգակատունը մեր եկեղեցու հետ կդառնա համախմբող եւ օրհնություն պարգեւող տուն››,- նշեց  բարերար Վարդան Բուդոյանը:
‹‹Զանգակատան վերականգնմամբ առաջին հերթին ամբողջացվեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական տեսքը, ինչի համար մեր շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել բարերար Վարդան Բուդոյանին: 2020-ին, երբ զանգակատան օծման արարողությունն արդեն կատարված կլինի, մենք զանգերի միջոցով մարդկանց եկեղեցի կհրավիրենք, զանգերի ձայնը լսելով՝  մարդիկ կիմանան, որ եկեղեցական արարողակարգ կա: Այսպիսով, մենք Վարդենիսում կկարողանանք հայ եկեղեցական մշակույթի ողջ սիմվոլիկան ամբողջացնել››,- նշեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը:
Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1902-1912 թվականներին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]