1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ-ի զեկույցը

Դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ 
խախտումները. ՄԻՊ-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները՝  կապված ողջամիտ ժամկետում գործի քննության հետ։

«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակն անհանդուրժելի է: Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշել է, որ այդ հարցերի հետ կապված դիմել է նաև Սահմանադրական դատարան:

Ամբողջ զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://ombuds.am/…/fi…/6e8014dd3a5493a44ae82fc156662c0f.pdf 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]