Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հունաստանի նախագահ Է ընտրվել Եկատերինա Սակելարոպուլուն

Հունաստանի նախագահ Է ընտրվել Եկատերինա Սակելարոպուլուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել Է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին: Այդ մասին վկայում Է նրա օգտին տրված ձայների հաշվարկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հում անելով ՏԱՍՍ-ին:

Մինչեւ վերջին ժամանակներս Սակելարոպուլուն Պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի նախագահն Էր: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն Է դարձել բարձրագույն պետական պաշտոնում:

63-ամյա Սակելարոպուլուի թեկնածությունն առաջադրել Էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Վարչապետի խոսքով՝ «Սակելարոպուլուն բացառիկ իրավաբան Է միջազգային գործերի գծով« դատական աշխատող՝ Գերագույն դատարանում փայլուն կարիերայով, որը դարձել Է նրա առաջին կին նախագահը, ընդ որում՝ նախորդ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի եւ նրա կառավարության միաձայն որոշմամբ»: 1975 թվականի Սահմանադրության համաձայն՝ Հունաստանը խորհրդարանական հանրապետություն Է: Պետության ղեկավարը նախագահն Է, որը կատարում Է հիմնականում արարողակարգային գործառույթներ, հիմնական իշխանությունը պատկանում Է վարչապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]