1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել Է ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին

Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել Է ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել Է Alexandre Vauthie ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին Փարիզում կազմակերպված Բարձր մակարդակի նորաձեւության շաբաթի շրջանակում:

Ցուցադրությունից տեսագրությունը նա ներկայացրել Է իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, որ Հադիդը հարթակ Է դուրս եկել փայլուն շերտագծով ճերմակ կոստյումով՝ ազատ ձեւվածքի տաբատով եւ պիջակով, որը հագել Էր մերկ մարմնին: Մոդելի կերպարը համալրված Էր նավ-կոշիկներով, ոճաբաններն աղջկա մազերը փունջ Էին հավաքել:

View this post on Instagram

Closing the beautiful @alexandrevauthier couture show today... I Love you Alex, I am so proud of you ~video @thelovemagazine ~

A post shared by Bella  (@bellahadid) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]