Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել Է «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում

Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել Է «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգի բնակչուհի Քսենյա Վերբիցկայան դարձել Է «Միսիս Տիեզերք-2020»-ի հաղթողը: Այդ մասին հաղորդվում Է Instagram-ի նրա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դափնեկիրը 43 տարեկան Է, նրա ունի չորս երեխա: Զբաղվում Է արգենտինական տանգոյով եւ հետաքրքրվում Է գրականությամբ:

View this post on Instagram

A post shared by Ksenia (@verbksenia) on

Եզրափակիչում մրցույթի մասնակիցները հանդես են եկել դեֆիլեում, ստեղծագործական մրցույթներում եւ շնորհանդեսի ձեւաչափով անգլերենով պատմել են իրենց ու իրենց ձեռքբերումների մասին: «Ես ուրախ եմ, որ կարողացա աշխարհին ցույց տալ, թե ռուս կանայք որքան գեղեցիկ են, ինքնաբավ, կարող են զուգակցել արտաքին գեղեցկությունը, ներքին ներդաշնակությունը, մասնագիտությունն ու մայրությունը»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է Վերբիցկայան:

Հավելենք, որ «Միսիս Տիեզերքը» գեղեցկության թատերականացված միջազգային մրցույթ Է ամուսնացած կանանց համար: Կազմակերպիչը "Mrs. Universe LTD" բուլղարական ընկերությունն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]