Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Փետրվար

Ադրբեջանում ակտիվացել է հակաիրանական հիստերիան

Ադրբեջանում ակտիվացել է հակաիրանական հիստերիան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ունակ է զանազան տեղեկատվական միջոցառումներ իրականացնելով սեփական հանրությանը ներշնչել, որ դրսի ուժերը օժանդակել են հայերին «զավթելու» Ղարաբաղը, այդ կերպ կոծկելով սեփական անհաջողությունները միջազգային դիվանագիտությունում և ռազմի դաշտում: Որդեգրած հերթական ապատեղեկատվական քարոզը զարգացնելու համար հարմար առիթ հանդիսացավ ի­րան­ցի գե­նե­րալ Ղ.­ Սու­լեյ­մա­նիի սպանությունը, որին անմիջապես արձագանքեցին Ադրբեջանում:

Ադրբեջանի գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի փի­լի­սո­փա­յութ­յան ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից Յ.­ Գա­րա­գո­յուն­լուն հայ­տա­րա­րել է, որ ի­րա­նա­կան պե­տա­կան քա­րոզ­չութ­յունն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է, ­սոց­ցան­ցե­րում մի շարք օգ­տա­տե­րե­րի (մոտ 400) մի­ջո­ցով ի­րա­կա­նում ըն­թա­նում է հա­կաադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան պա­տե­րազմ: Ն­շել է, որ այդ օգ­տա­տե­րերն Ադր­բե­ջա­նին ան­վա­նում են «­Բաք­վի պե­տութ­յուն», իսկ Ապ­շե­րո­նը՝ «­Թա­թիս­տան» (տե­ղաբ­նակ պար­սիկ­նե­րի ան­վա­նում), ԱՀ հա­րա­վա­յին շրջա­նը՝ «­Թա­լիշս­տան», իսկ «Ադր­բե­ջան» ան­վան­ման փո­խա­րեն կի­րա­ռում են «­Շիր­վան», «Ա­րան», «­Նա­խիջ­ևան» ան­վա­նում­նե­րը: Յ.­ Գա­րա­գո­յուն­լուն ընդգ­ծել է, որ Ղ. Սու­լեյ­մա­նիին սգա­ցող­նե­րի մեծ մա­սը հենց Ի­րա­նի «5-րդ ­շա­րաս­յունն է»:

Ադրբեջանական իշխանամետ մամուլը, զարգացնելով հակաիրանական դրսևորումները, հղում է անում իրանցի պաշտոնաթող գեներալ Մանսուր Հագիգատպուրի մեկնաբանությանը առ այն, որ 1992-1993 թվականներին իրանական կողմն է փրկել Ադրբեջանի ազգաբնակչությանը հայկական ուժերի առաջխաղացումից, հակառակ դեպքում հայերը կհասնեին մինչև Բաքու: «Ամերիկայի ձայն» ադրբեջանական ծառայության կայքում զետեղված հրապարակման մեջ ասվում է, որ եթե կրկին պատերազմ սկսվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, առաջին երկիրը, ով օգնություն կցուցաբերի Հայաստանին և թիկունքից կհարվածի մեզ (Ադրբեջանին), կլինի Իրանը: Տվյալ դեպքում էլ ադրբեջանական կողմը ցեխ է շպրտում Իրանի ռազմաքաղաքական գործիչների վրա, որոնք նուրբ դիվանագիտական հմտություններ կիրառելով փորձում են հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Այդպիսով, Ադրբեջանը միտումնավոր զարգացնում է Իրանի հետ հարաբերություններում լարվածություն, Իրանում ստեղծված ճգնաժամն օգտագործում է Արևմուտքին հաճոյանալու և սեփական նշանակությունն ընդգծելու համար՝ քաջ գիտակցելով, որ Արևմուտքը բարեկամական տրամադրված չէ Իրանի նկատմամբ և հնարավոր է աջակցի Ադրբեջանին արտաքին և ներքին քաղաքականության հարցերում։

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված և գործում են առնվազն երկու հակաիրանական ուղղվածությամբ կազմակերպություններ՝ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը» և «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժումը»:

Ադրբեջանում գործող «Իրանցի քաղաքական միգրանտների» ընկերության մասնաճյուղը ևս մեկ ադրբեջանական ազգայնական խմբավորում է, որն աշխատում է Իրանի դեմ: Չնայած նրան, որ այդ խմբավորումը կրում է իրանական անվանում, այն գտնվում է Բաքվում և գործում է Ադրբեջանի կառավարության աջակցությամբ։

Ադրբեջանի հակաիրանական դրսևորումները ակտիվացել են նաև նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիվանագիտական կորպուսի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ միակ մարդը, ով ունակ էր Իրանում հեղափոխություն իրականացնելու և իշխանություններին հակադարձելու, դա գեներալ Սուլեյմանին էր, որի ֆիզիկական ոչնչացումը այնքան էլ չի հուզել պաշտոնական Թեհրանին: Նման ապատեղեկատվության տարածմամբ ադրբեջանական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հստակ հաղորդագրություն են հղում ԱՄՆ պատկան մարմիններին առավել կոշտ քայլերի դիմելու Իրանի նկատմամբ՝ չսահմանափակվելով տնտեսական պատժամիջոցներով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ