Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին 
անվճար տրամադրելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ին տեղի ունեցած ԱԺ նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Օրենքի նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են լրատվական գործունեություն, հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո»,- նշել էր Գալյանը:

Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]