1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջերմատնային տնտեսություններն ունենալով մեծ արդյունավետություն,  այսօր արդեն  բիզնեսի տեսանկյունից դիտարկվում են շահութաբեր, եւ  դրանց գործունեության խթանման ազդեցությունը կարող է նաեւ սովորական սպառողը զգալ: Բանջարեղենի առանձին տեսակների` լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի  գները կտրուկ աճում են նոյեմբերից, ինչը վկայում է, որ հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Ուստի ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանման արդյունքում   կնվազեն նաեւ բանջարեղենի գները:

Ի դեպ, ջերմոցային տնտեսություն վարողների մեծ մասը  նախկինի պես չեն դժգոհում   ոլորտում առկա խնդիրներից, անհավասար մրցակցությունից, իրացման շուկաներից  եւ արտահանման սակավ  հնարավորություններից: Հակառակը,  մի քանիսը «ՀՀ»-ի հետ զրույցում մատնանշեցին, որ նախորդ տարին բարենպաստ էր, եւ կարողացել են  առկա մեծ պահանջարկի արդյունքում արտադրանքը սպառել միայն ներքին շուկայում: Իսկ այս տարի պատրաստվում են  արտադրության ծավալներն ավելացնել, ասում են` շուկան է  պահանջում:

Փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման, ջերմատնային տնտեսությունների մակերեսի ու արտադրության ծավալների ավելացման, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացման եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացման նպատակով ներդրվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որի մեկնարկն այս ամսվանից է տրվել:

Պետությունն աջակցում է, տնտեսվարողին ձեռք մեկնում, մնում  է, որ գյուղաբնակ ֆերմերը կարողանա ճիշտ ու արդյունավետ օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` ընդլայնելով մասնավոր  գործունեությունը»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]