1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ աշխարհում. ՀՀ նախագահ

Իմ փոքր քրիստոնյա երկիրն ու ԱՄԷ-ն կարող են հանդուրժողականություն տարածել ողջ 
աշխարհում. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնպիսի փոքր երկրների, ինչպիսին ամենահին քրիստոնյա պետություն Հայաստանն է, և երիտասարդ մահմեդական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխհարաբերությունների խորացումը կարող է խթանել ողջ աշխարհով մեկ հանդուրժողականության գաղափարի տարածմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ինչ-որ կերպ մենք պետք է ավելի խորը երկխոսություն և փոխկապակցվածություն գտնենք փոքր ազգերի միջև: Մենք ուժեղ արժեքներ ունենք, և կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ  ի զորու ենք ապրել ներդաշնակության ու բարեկամության մեջ»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄԷ-ի կողմից տարվող հանդուրժողականության քարոզչությունը:

«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չենք կարող լինել հանդուրժող, հարգել մշակույթը, վարքը, միմյանց կրոնն ու արժեքները: Մենք չենք կարող միայն գոյատևել, կարող ենք նաև ինչ-որ բան անել միասին»,- ասել է Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն ընգծել է, որ Հայաստանն ամենահին քրիստոնյա պետությունն է աշխարհում:

«Մենք չորս հարևան ունենք, դրանցից երեքի բնակչության մեծամասնությունը մահմեդական արժեքների մեջ է ապրում: Մյուս հարևան Վրաստանի բնակչության մեծամասնությունն ապրում է քրիստոնեական արժեքներով»,- նշել է նա:

Արմեն Սարգսյանը ԱՄԷ ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին և եկեղեցուն իրենց հովանու տակ ընդունելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]