Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահի հետ

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության 
պատգամավորական խմբի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 21-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին (Adolfo Torres Ramirez): Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նորա Առուստամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ այդ հարցում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը և առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]