Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման ավարտը նախատեսված է տարեվերջին

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման ավարտը 
նախատեսված է տարեվերջին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջև  «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համար, որի  շրջանակում Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ավարտը նախատեսված է 2020-ի տարեվերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի  փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ծրագիր կա, որը ենթադրում է երրորդ գծի կառուցումը, որովհետև խողովակատարը, ընդհանուր առմամբ, օգտագործվում է առավելագույնը 20 տոկոսով: Եթե այդ գործարքը երկու կողմին ձեռնտու է, ինչո՞ւ ավելի շատ գազ չենք ստանում, որ ավելի շատ էլեկտրաէներգիա տանք: Պատճառն այն է, որ երկու բարձրավոլտ էներգագծերի տարողությունը թույլ չի տալիս: Ահա թե ինչու՝ արդեն  քանի տարի է տևում երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը դանդաղեց  պատժամիջոցների  (Իրանի նկատմամբ-խմբ) պատճառով: Իրանական կողմը զգալի ներդրում պետք է ունենա, սակայն քանի որ իր մոտ խնդիրներ էին առաջացել, դա ձգձգվեց: Այնուամենայնիվ,  նախատեսվում է, որ մինչև այդ տարվա վերջը դա կավարտվի, և ծավալները կընդլայնվեն»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր կիրառվող պատժամիջոցներին` Քոչարյանը նշեց, որ Հայաստանը հարուստ փորձ ունի` համագործակցելու հարևանի հետ` պատժամիջոցների պայմաններում: Մինչև միջուկային համաձայնագրին հասնելը, Իրանի նկատմամբ կային պատժամիջոցներ` այդ թվում ՄԱԿ-ի կողմից սահմանված: Բայց Հայաստանն այդ պայմաններում աշխատել է: «Եվ ես կարող եմ ասել այն կարմիր գիծը, որին ԱՄՆ-ն հետևում է, որ որևէ երկիր չանցնի: Դա Իրանի հետ տարադրամով գործարք անելն է` որևէ գործարք, որից Իրանը տարադրամ կստանա: Այդ տեսակետից մեր «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը փայլուն է, քանի որ այդտեղ տարադրամ չկա: Ահա թե ինչու այս փուլում առ այսօր կարողանում ենք դա պահել ճնշումներից դուրս»,-ասաց Քոչարյանն ու նշեց` իհարկե դա նաև համապատասխան աշխատանք է ենթադրում, ամերիկյան կողմի հետ այդ ուղղությամբ  անընդհատ աշխատանքի մեջ են:

Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցում են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, որով Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]