1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ն արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով

ԱՀԿ-ն արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Կոմիտեն չորեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին, հանդիպում կանցկացնի Ժնեւում՝ պարզելու՝ բռնկումն արդյոք իրենց արտակարգ դրություն Է ներկայացնում միջազգային մասշտաբի հասարակական առողջապահության բնագավառում»,-նշվում Է փաստաթղթում:

Ինչպես հունվարի 21-ին Պեկինում կայացած բրիֆինգում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Չինաստանը կմասնակցի ԱՀԿ-ի արտահերթ հանդիպմանը: «Չինաստանը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ աշխատել միջազգային հանրակցության հետ վիրուսի դեմ պայքարելու եւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հասնելու համար»,-նշել Է դիվանագետը: Մինչդեռ Չինաստանում շարունակում Է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կողմից հունվարի 21-ին տարածված տվյալներով՝ նրանց թիվը հասել Է 291-ի: Նրա տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք Է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում: Եվս ինը տարածաշրջաններում բացահայտվել Է 27 հոգի՝ նոր տիպի թոքաբորբի կասկածանքով: Հրապարակված վիճակագրության համաձայն, ներկայում վարակվածների մեծամասնությունը (270 մարդ) գտնվում Է Ուհանում, որտեղից սկսվել Է հիվանդության տարածումը: Հինգ բնակիչ հոսպիտալացված Է Չինաստանի մայրաքաղաքում, 14 մարդ՝ Գուանդունի հարավային նահանգում, երկուսը՝ Շանհայում: Եվս 14 տարածաշրջանում իշխանությունները կարանտինի են ենթարկել կասկածի տակ գտնվող 54 անձանց, որոնց մոտ հայտնաբերվել են թոքաբորբի նմանվող ախտանիշեր: Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել Է վեցի: Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող Է տեւել մի քանի օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում Է, որ հարկ Է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում Է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր Է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Ընդամենն աշխարհում արձանագրվել Է 2019-nCoV-ի 278 հաստատված դեպք, որոնց մասին ստացվել են պաշտոնական հաղորդումներ»,- ասել Է նա՝ հավելելով, որ «այդ թվերն արագորեն փոխվում են»: Չորս դեպք Է արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում եւ մեկը՝ Կորեայի Հանրապետությունում: «Հարկ Է սպասել նոր դեպքերի Չինաստանի այլ շրջաններում եւ, հնարավոր Է, այլ պետություններում», արձանագրել Է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել Է, որ Չինաստանի Ուհան քաղաքում Է գտնվում ԱՀԿ-ի առաքելությունը: Այն հանդիպել Է առողջապահության ոլորտի մասնագետների եւ պաշտոնատար անձանց հետ, որոնք «հետաքննություններ են կատարում հիվանդության բռնկման կապակցույթամբ»: «Այդ առաքելությունը Չինաստանի կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման՝ ներկայիս գործընթացի բաղկացուցիչ մասն Է»,- պարզաբանել Է Յազարեւիչը: Նա ընդգծել Է, որ 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ «դեռ շատ բան կա պարզելու»: «Բավականաչափ հայտնի չԷ, թե ինչպես Է այն փոխանցվում, բավարար տեղեկություններ չկան հիվանդության կլինիկական բնութագրի, դրա ծանրության եւ տարածման աստիճանի կամ աղբյուրների մասին»,- նշել Է պաշտոնական ներկայացուցիչը:- ԱՀԿ-ն բոոր կողմերին կոչ Է անում շարունակել նախապատրաստական միջոցառումները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]