Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը կտրուկ կրճատել Է ներկրվող աղբի ծավալները

Չինաստանը կտրուկ կրճատել Է ներկրվող աղբի ծավալները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2019 թվականին ներկրվող թափոնների ծավալներն անցյալ տարվա համեմատությամբ կրճատել Է 40 տոկոսով՝ դրանք հասցնելով 13,5 մլն տոննայի: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լյու Յուբինը: Նա ասել Է, որ 2021 թվականին երկիրը մտադիր Է լիովին դադարեցնել արտասահմանից աղբի ներկրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչեւ 2020 թվականի վերջը թափոնների ներկրմման ցուցանիշը հասցնենք զրոյի»,-հայտարարել Է Լյու Յուբինը:
2017 թվականից, երբ Չինաստանն օտարերկրյա աղբից լիովին հրաժարվելու ուղեգիծ բռնեց, մեկը մյուսի հետեւից արգելվեցին 56 տեսակի թափոններ: Միաժամանակ երկրում պայքար ծավալվեց «աղբի մաքսանենգության»՝ ՉԺՀ-ի տարածք տարատեսակ հումքի ու ապրանքների անվան տակ թափոնների անօրինական ներկրման փորձերի դեմ: 2019 թվականին ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը համազգային արշավի երրորդ փուլն անցկացրեց արտասահմանյան աղբի վերամշակմամբ զբաղվող ֆիրմաների դեմ: Այդ արշավի ընթացքում բազմաթիվ մանր ձեռնարկություններ սկսեցին զբաղվել «հայրենական« թափոնների վերամշակմամբ: Սկսվեց նաեւ ընկերությունների տեխնիկական վերազինումը:
Թափոնների վերամշակման հեռանկարային ուղղություններից մեկը համարվում Է դրանց օգտագործումն ԷլեկտրաԷներգիա արտադրելու համար: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, այդ միջոցառումներն առաջ են բերում տեղի բնակչության դժգոհությունը, որն զգուշանում Է այն բանից, որ թափոնների նման օգտահանման ընթացքում վնասակար նյութեր են արտանետվում մթնոլորտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]