Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը  նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Փոխնախարար Կարեն Բրուտյանը հյուրերին ներկայացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը, դրանում նախանշվող 14 ուղղությունները:

«Մենք մի փաստաթղթում կարողացել ենք համախմբել բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել: Մեզ համար կարևոր է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ Հայաստանի հասարակության բարեկեցիկ կյանքն ապահովելու համար», -ասել է Կարեն Բրուտյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ երկար տարիների մեծ աջակցության համար, որոնք տվել են կոնկրետ արդյունքներ:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը իր հերթին ողջունել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության ընդունումը ու կարևորել, որ դրա արդյունքները զգալի լինեն հայ հասարակության համար: Պարոն Մարագոսը ընդգծել է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ