Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ

ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների 
ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաև ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների որակյալ և ժամանակին  մատակարարումը: Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈւ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները և մատակարարների հետ  համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետևել մատակարարվող ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերին և պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա: Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաև աշխատել առավել ազնիվ և թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին և շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]