Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքներ. Կարեն Նազարյան

Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքներ. Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում, Մալթայի Ինքնիշխան Ուխտում և Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ողջույնի խոսք է հղել: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կարեն Նազարյանի ողջույնի խոսքը, որը հրապարակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում.

«Ես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ և իմ պարտականությունն եմ համարում օգնել ձեզ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն։

Հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք խարսխվում են վաղեմի պատմական ու հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:

Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին՝ նպաստելով հարատև խաղաղության ու կայունության հաստատման միջազգային ջանքերին։

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նաև Մալթայի Ինքնիշխան Ուխտում և Պորտուգալիայում։  Մեր առաջնային խնդիրն եմ համարում երկխոսություն ու համագործակցության միջոցով առավել ընդլայնել քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթամշակութային և այլ բնագավառներում միջպետական գործընկերությունն ու միջանձնային շփումները։

Դուք կարող եք հետևել մեզ այս կայքէջի և դեսպանության Facebook-ի միջոցով։ Հուսամ, որ կգտնենք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, հակառակ դեպքում, միշտ կարող եք կապ հաստատել դեսպանության հետ»։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ