Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պայքար քաղցկեղի դեմ. բրիտանացի գիտնականներն «ունիվերսալ միջոց» են հայտնաբերել

Պայքար քաղցկեղի դեմ. բրիտանացի գիտնականներն «ունիվերսալ միջոց» են հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարդիֆի համալսարանի մի խումբ գիտնականների հայտնագործությունը կարող Է բժիշկներին թույլ տալ մարդու իմունային համակարգը «տրամադրել» քաղցկեղային բջիջների դեմ: Դա կարող Է քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցի ուղի բացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեթոդն առայժմ կլինիկական փորձարկումներ չի անցել, սակայն հետազոտողներն ասում են, որ այն վիթխարի ներուժ ունի: Աշխատանքի հակիրճ շարադրանքը հրապարակված Է Nature Immunology հանդեսում:
Հետազոտության Էությունը «անսովոր» եղանակների որոնումն Է, որոնցով իմունային համակարգը պայքարում Է քաղցկեղային ուռուցքների դեմ: Գիտնականներին հաջողվել Է հայտնաբերել T-լիմֆոցիտի հատուկ տեսակ՝ բջիջներ, որոնք մարդու օրգանիզմում պատասխանատու են իմունային հակազդման համար:
Սակայն գիտնականների գտած բջիջն, ի տարբերություն մյուսների, կարող Է հակազդել տարբեր տեսակների սպառնալիքների:
«Շանս կա, որ դա կարող Է բուժել բոլոր հիվանդներին: Նախկինում ոչ ոք չԷր կարծում, թե դա հնարավոր Է»,- BBC-ի հետ կայացած զրույցում ասել Է հետազոտող Հենրի Սիուելլը:
T-լիմֆոցիտների (կամ T-բջիջների) մակերեւույթին կան քիմիական ռեցեպտորներ, որոնց միջոցով դրանք որոշում են օրգանիզմի համար վտանգավոր անտիգեները:
Գիտնականների խմբին հաջողվել Է իրենց գտած T-լիմֆոցիտների տեսակին հարկադրել գրոհելու լայն սպեկտրի քաղցկեղային բջիջների վրա:
Մեթոդը փորձարկվել Է թոքերի քաղցկեղի, արյան, աղիների, կրծքագեղձի, ոսկրի, շագանակագեղձի, ձվարանների եւ արգանդի վզիկի քաղցկեղի բջիջների վրա:
Լիմֆոցիտը ոչնչացրել Է քաղցկեղային բջիջները եւ չի վնասել առողջությանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]