Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն նախազգուշացրել Է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման հնարավորության մասին

ԱՀԿ-ն նախազգուշացրել Է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում Է, որ հարկ Է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում Է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր Է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ընդամենն աշխարհում արձանագրվել Է 2019-nCoV-ի 278 հաստատված դեպք, որոնց մասին ստացվել են պաշտոնական հաղորդումներ»,- ասել Է նա՝ հավելելով, որ «այդ թվերն արագորեն փոխվում են»: Չորս դեպք Է արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում եւ մեկը՝ Կորեայի Հանրապետությունում:

«Հարկ Է սպասել նոր դեպքերի Չինաստանի այլ շրջաններում եւ, հնարավոր Է, այլ պետություններում», արձանագրել Է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել Է, որ Չինաստանի Ուհան քաղաքում Է գտնվում ԱՀԿ-ի առաքելությունը: Այն հանդիպել Է առողջապահության ոլորտի մասնագետների եւ պաշտոնատար անձանց հետ, որոնք «հետաքննություններ են կատարում հիվանդության բռնկման կապակցույթամբ»: «Այդ առաքելությունը Չինաստանի կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման՝ ներկայիս գործընթացի բաղկացուցիչ մասն Է»,- պարզաբանել Է Յազարեւիչը: Նա ընդգծել Է, որ 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ «դեռ շատ բան կա պարզելու»:

«Բավականաչափ հայտնի չԷ, թե ինչպես Է այն փոխանցվում, բավարար տեղեկություններ չկան հիվանդության կլինիկական բնութագրի, դրա ծանրության եւ տարածման աստիճանի կամ աղբյուրների մասին»,- նշել Է պաշտոնական ներկայացուցիչը:- ԱՀԿ-ն բոոր կողմերին կոչ Է անում շարունակել նախապատրաստական միջոցառումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]