Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուհանում թոքաբորբից զոհերի թիվը հասել Է վեցի

Ուհանում թոքաբորբից զոհերի թիվը հասել Է վեցի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել Է վեցի: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդացածների թիվն անցած 24 ժամվա դրությամբ Ուհանում հասել Էր 258-ի:

Ապաքինվել եւ դուրս Է գրվել 25 հոգի, հոսպիտալներում բուժընթաց են անցնում 227-ը, նրանցից միջին ծանրության եւ ծանր վիճակում Է գտնվում 51 հիվանդ, օրհասական վիճակում Է 12 մարդ: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը շարունակում Է աճել եւ հասել Է 291-ի:

Այս տվյալները հունվարի 21-ին տարածել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք Է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]