Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Airbus-ի ինքնաթիռը կատարել Է առաջին ավտոմատ վերթիռը

Airbus-ի ինքնաթիռը կատարել Է առաջին ավտոմատ վերթիռը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus-ի փորձարկվող ինքնաթիռը հաջողությամբ կատարել Է առաջին ամբողջովին ավտոմատ վերթիռը Ֆրանսիայի հարավի Թուլուզ-Բլանյակ օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Եվրոպայի ավիաշինական կոնցեռնի մամուլի տեղեկագրում:

A350-1000 լաբորատորիա-ինքնաթիռում գտնվել են երկու օդաչու եւ երեք փորձարկող ինժեներ: Ընդհանուր առմամբ փորձարկումների ժամանակ կատարվել Է ութ ավտոմատ վերթիռ 4,5 ժամում:

Ավտոմատ վերթիռը կարեւոր քայլ Է ATTOL (ինքավար գետնավարում, վերթիռ եւ վայրԷջք) նախագծի զարգացման գործում, որն Airbus-ում գործարկվել Է 2018 թվականի հունիսին: 2020 թվականի կեսերին կայանալիք հաջորդ փուլերի ընթացքում տեղի կունենան ավտոմատ ռեժիմով վայրԷջքի եւ գետնավարման փորձարկումները՝ պատկերների ճանաչման տեխնոլոգիայի օգտագործմամբ: «Airbus-ն ինքնավարությունը չի դիտարկում որպես ինքնանպատակ: Այդ նախագիծն այն բազմաթիվ գիտահետազոտական ուղղություններից մեկն Է, որոնցով ընկերությունն այս պահին զբաղվում Է տարբեր բնագավառներում»,- նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]