Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իտալիայի ինստիտուտներն առաջարկում են բնակելի հենակայան ստեղծել Ֆոբոս արբանյակի վրա

ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իտալիայի ինստիտուտներն առաջարկում են բնակելի հենակայան ստեղծել Ֆոբոս արբանյակի վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը, Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը, Հյուսթոնի համալսարանը (ԱՄՆ) եւ Ջենովայի համալսարանը (Իտալիա) մշակել են բնակելի հենակայանի ստեղծման նախագիծ Մարսի արբանյակ Ֆոբոսի վրա: Այդ մասին ասված Է 44-րդ Կորոլովյան ընթերցումների շրջանակում նրանց պատրաստած զեկույցի՝ հրապարակված թեզիսներում: Տիեզերագնացությանը նվիրված XLIV ակադեմիական ընթերցումները կկայանան 2020 թվականի հունվարի 28-ից մինչեւ 31-ն ընկած ժամանակամիջոցում Մոսկվայում:

Նախագիծը մշակողների կարծիքով՝ այդ հենակայանի ստեղծումը կարող Է կապված լինել այն բանի հետ, որ հեռանկարում կատարվի Մարսի խորացված ուսումնասիրություն, եւ մոլորակի վրա ենթակառուցվածքի շինարարությունը կառավարելն ավելի հարմար կլինի ոչ թե Մարսի մակերեւույթից, այլ Ֆոբոսի վրա միջանկյալ բնակելի հենակայանի օգտագործմամբ:

Նախագծի մշակողները կարծում են, որ այդ հենակայանն ունի մի շարք առավելություններ: Օրինակ, դրա ստեղծումն ու շահագործումն զգալիորեն ավելի Էժան կնստի անմիջականորեն Մարսի վրա կառուցվելիք համանման հենակայանից եւ կարող են զուգադրելի լինել Լուսնի հենակայանի համար ծախսերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]