Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նոր տիպի թոքաբորբով վարակվածների թիվը Չինաստանում հասել Է 291-ի

Նոր տիպի թոքաբորբով վարակվածների թիվը Չինաստանում հասել Է 291-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում շարունակում Է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կողմից հունվարի 21-ին տարածված տվյալներով՝ նրանց թիվը հասել Է 291-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք Է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում: Եվս ինը տարածաշրջաններում բացահայտվել Է 27 հոգի՝ նոր տիպի թոքաբորբի կասկածանքով:

Հրապարակված վիճակագրության համաձայն, ներկայում վարակվածների մեծամասնությունը (270 մարդ) գտնվում Է Ուհանում, որտեղից սկսվել Է հիվանդության տարածումը: Հինգ բնակիչ հոսպիտալացված Է Չինաստանի մայրաքաղաքում, 14 մարդ՝ Գուանդունի հարավային նահանգում, երկուսը՝ Շանհայում: Եվս 14 տարածաշրջանում իշխանությունները կարանտինի են ենթարկել կասկածի տակ գտնվող 54 անձանց, որոնց մոտ հայտնաբերվել են թոքաբորբի նմանվող ախտանիշեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]