Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջասթին Բիբերը բացատրել Է, թե ինչու Է հրապարակավ սեր խոստովանում իր կնոջը

Ջասթին Բիբերը բացատրել Է, թե ինչու Է հրապարակավ սեր խոստովանում իր կնոջը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գրառում Է արել Instagram-ում, որտեղ սեր Է խոստովանել իր կնոջը՝ մոդել Հեյլի Բոլդուինին (Բիբեր), եւ բացատրել Է, թե ինչու Է դա անում հրապարակորեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դա չեմ հրապարակում, որպեսզի ինչ-որ բան ապացուցեմ կամ փորձեմ մարդկանց ստիպել հավատալու, որ ես սիրում եմ իմ կնոջը: Ես պարզապես կարծում եմ, որ շատ լավ Է, երբ դու հրապարակորեն ես ասում, թե քեզ համար որքան թանկ Է մեկ ուրիշը»,-գրել Է կատարողը: Բիբերն ընդգծել Է, որ իրեն դուր Է գալիս, երբ Հեյլին իրեն առանձնահատուկ եւ սիրված Է զգում:

«Ես բազմաթիվ զիլ բաներ եմ արել, բայց չեմ կարծում, որ կարող Է ավելի լավ բան լինել, քան նրան ուրախացնելը»,-բացատրել Է երաժիշտը: Ջասթին Բիբերը եւ Հեյլի Բիբերն իրենց հարաբերությունները գաղտնի օրինականացրել են 2018 թվականին:

Այդ ժամանակվանից փոփ-կատարողը չի թաքցնում, թե իրեն որքան շատ Է դուր գալիս ընտանեկան կյանքը, եւ կանոնավոր կերպով կնոջ հետ համատեղ լուսանկարներ Է հրապարակում սոցիալական ցանցերում եւ նրան նկարահանում իր հոլովակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]