1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները

Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի 
դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 20-ին մեկնարկել են «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված ուսուցողական դասընթացները, որոնք վարում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի մասնագետները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները և հույս հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք: Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն իսկ ստացել է ծրագրին մասնակցելու 46 հայտ հանրապետության բոլոր մարզերից, մասնակիցների թվում քիչ չեն նաև սկսնակ ֆերմերները:

Դասընթացների տևողությունը 12 օր է. տասնօրյա տեսական դասընթացների ընթացքում ICARE հիմնադրամի ներկայացուցիչներն ապագա ջերմոցատերերին տեսական գիտելիքներ կփոխանցեն գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների և հարակից այլ թեմաների վերաբերյալ: Եվս 2 օր նախատեսված է գործնական պարապմունքների համար, որոնց ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան ժամանակակից ջերմոցային տնտեսություննների գործունեությանը, ջերմատան կառավարման համակարգերին և ջերմատան պայմաններում մշակաբույսերի մշակությանը:

Դասընթացների անցկացման համար ICARE հիմնադրամի ընտրությունը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների կառավարման ոլորտում մասնագետների դասավանդման հարուստ փորձով:

«Այս ծրագրում մենք հիմնական շեշտը դրել ենք փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների կառուցման վրա, քանի որ մեր ռազմավարության հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են», - նշել է Իռա Փանոսյանը: Նա հավելել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպվող դասընթացները կրում են ոչ միայն ուսուցողական բնույթ, այլև միտված են կապ հաստատել մասնագետների և ոլորտում գործունեություն ծավալող ֆերմերների միջև, որպեսզի անհրաժեշտության դեպքում  վերջիններս կարողանան ստանալ մասնագիտական խորհրդատվություն:  

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրության ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]