Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ավստրալիայի Բրիսբենի բնակիչը կարանտին Է ուղարկվել նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով

Ավստրալիայի Բրիսբենի բնակիչը կարանտին Է ուղարկվել նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել Է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է SBS հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բրիսբենի բնակիչը, որը Չինաստանից վերադարձել Է Ավստրալիա, մեկուսացված Է սեփական տանը՝ նոր տիպի կորոնավիրուսի առկայության բժշկական հետազոտության համար: «Մենք ունենք մեկ պացիենտ, որի վիճակն այժմ հսկում ենք, քանի որ նրա մոտ շնչուղիների հիվանդություն Է զարգացել Ուհանից վերադառնալուց հետո: Այս պահին մենք կատարել ենք մի շարք անալիզներ եւ սպասում ենք դրանց արդյունքին»,- նշել Է Քվինսլենդի նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանետ Յանգը:

Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնը հայտարարել Է, որ նոր հիվանդությունից մայր ցամաքի բնակիչների պաշտպանության համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: Ավելի վաղ Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Բրենդան Մերֆին հայտարարել Է, որ Չինաստանից Ավստրալիա կորորնավիրուսի նոր մանրԷահիմքի տարածման ռիսկը մեծ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]