Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձոր ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Վանաձոր ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունվարի 20-ին, ժամը 11։00-ի սահմաններում խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կատարել են դիտաշտարակների միջանկյալ հատվածի տեղազննություն։

Արդյունքում հայտնաբերվել է քարին ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 11․7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]