Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ Տոմսկի մարզում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի Է զոհվել

ՌԴ Տոմսկի մարզում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում բռնկած հրդեհից, նախնական տվյալներով, զոհվել Է Ուզբեկստանի տասը քաղաքացի եւ Ռուսաստանի մեկ կին քաղաքացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մարզի վարչակազմի ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը պարզաբանել Է, որ Տոմսկի մարզի նահանգապետը ժամանել Է արտակարգ պատահարի վայր՝ Ասինոյի շրջան:

«Օպերատիվ աշխատողների տվյալներով՝ «Գրին Վուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարձակալած փայտասղոցման ձեռնարկության տարածքում փայտե շինությունը նախատեսված չի եղել մարդկանց բնակության համար: Նախնական տվյալներով՝ 11 զոհվածներից տասն Ուզբեկստանի քաղաքացիներ են, որոնք ունեցել են Ռուսաստանում աշխատելու արտոնագրեր, եւ ՌԴ-ի մեկ կին քաղաքացի»,- ասել Է տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչը:

Հրդեհի պատճառ կարող Էր դառնալ կարճ միակցումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: Նա ճշտել Է, որ բռնկվել կարող Էր ջեռուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]