Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը Դմիտրի Խառատյանին շնորհավորել է հոբելյանի առթիվ

Պուտինը Դմիտրի Խառատյանին շնորհավորել է հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Դմիտրի Խառատյանին շնորհավորել Է 60-ամյա հոբելյանի առթիվ: Հեռագրի տեքստը հունվարի 21-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շռայլ, բազմակողմանի տաղանդի եւ հսկայական դրական Էներգիայի շնորհիվ դուք հաջողության եք հասել դերասանական ասպարեզում, հանդես եք եկել որպես հիանալի կատարող, նվաճել Էստրադայի ու կինեմատոգրաֆի հավատարիմ երկրպագուների անկեղծ սերը»,- նշել Է նախագահը:

Պուտինը ստեղծագործական նոր նվաճումներ, առողջություն եւ ամենայն բարիք Է մաղթել Խառատյանին: Ինչպես արդեն հաղորդվել Է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հունվարի 21-ին իր 60-ամյակը համերգով կնշի Պետերգուրգում, եւս մեկ հոբելյանական համերգ կկայանա փետրվարի 12-ին Մոսկվայի Կրեմլի պալատում:

«Հոբելյանս կնշեմ Պետերբուրգում՝ «Օկտյաբրսկ»-ում կայանալիք համերգով, Մոսկվայում հոբելյանական համերգը տեղի կունենա փետրվարի 12-ին Կրեմլի պալատում: Եվս մեկ համերգ կտամ Մերձմոսկվայի Կրասնոգորսկում, որտեղ ես ապրում եմ: Այս անգամ հոբելյանս նշելու եմ բոլորի հետ, ինձ համար կարեւոր ու թանկ բոլոր վայրերում, իմ փոքր ու մեծ հայրենիքներում: Իմ հոբելյանական շրջագայությունն, ըստ Էության, սկսվում Է հունվարի 21-ին: Այնուհետեւ Եվրոպա՝ Ստոկհոլմ, Մերձբալթիկա, Բելառուս, հուսով եմ Հայաստան՝ պատմական հայրենիք, նույնպես կմեկնեմ»,- պատմել Է Խառատյանը:

Դերասանի մոտակա ծրագրում հոբելյանական շրջագայությունն Է, իսկ ամռանն ու աշնանը նա կշարունակի նկարահանումները Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիններ» ֆիլմում: Դմիտրի Խառատյանը ծնվել Է 1960 թվականին Տաշքենդի մարզի Ալմալիկ քաղաքում: Համամիութենական ճանաչում Է ձեռք բերել դպրոցական տարիներին, երբ 1976 թվականին Էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» ֆիլմը, որտեղ Խառատյանը խաղացել Է 9-րդ դասարանի աշակերտ Իգոր Գրուշկոյի դերը: Խառատյանը նկարահանվել Է 85 ֆիլմերում, մասնավորապես, «Գարդեմարիններ, առաջ», «Վիվատ, գարդեմարիններ», «Իֆ դղյակի բանտարկյալը», «Մարգո թագուհին», «Կանաչ ֆուրգոն» եւ այլ ժապավեններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]