Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նադալը հաղթեց, Շարապովան` ոչ. Australian Open  

Նադալը հաղթեց, Շարապովան` ոչ. Australian Open

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին փուլում Ռաֆայել Նադալի հակառակորդը բոլիվիացի Ուգո Դելեն էր: 2 ժամ 2 րոպե տևած խաղում Նադալը հաղթեց 6:2, 6:3, 6:0 հաշվով:

Կանանց մենախաղում հենց մեկնարկում պարտություն կրեց ռուսաստանցի Մարիա Շարապովան: 1 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Դոնա Բեվիչը առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով Շարապովայի նկատմամբ:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]