Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաչանովը հաղթեց առաջին շրջանում. Australian Open

Խաչանովը հաղթեց առաջին շրջանում. Australian Open

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովն ուժերը չափեց Մարիո Մարտինեսի (Իսպանիա) հետ: 2 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթից հետո` 4:6, 6:4, 7:6 (7:4), 6:3 հաշվով: Հաղթանակով մեկնարկեց նաև Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տիմը, ով երեք սեթում առավելության հասավ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]