Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը հաջող Է համարել իր երեք տարվա աշխատանքն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

Թրամփը հաջող Է համարել իր երեք տարվա աշխատանքն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իշխանության ղեկին իր գտնվելու առաջին երեք տարվա ընթացքում երկրում իրադրությունն զգալիորեն բարելավվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուղիղ երեք տարի առաջ Էր՝ 2017 թվականի հունվարի 20-ին. ես երդում տվեցի»,- գրել Է Թրամփն իր թվիթերում: Նա ընդգծել Է, որ վերջին երեք տարում «աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակը հասել Է ամենացածր նշագծին երկրի ամբողջ պատմության ընթացքում», ինչպես նաեւ նշել Է գործազրկության մակարդակի նվազումը եւ հաջողությունները ԱՄՆ-ում աղքատության դեմ մղվող պայքարում:

ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները պլանավորված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Թրամփը մտադիր Է փորձել հասնելու վերընտրման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]